Пятница, 10.04.2026, 02:20 | Приветствую Вас Гость

ՓԱՌՔ ՔԵԶ ՉԵՄՊԻՈՆ

Главная » 2011 » Апрель » 9 » Լուիս Ֆիգու. «Շատ դժվար է «Կլասիկո»-ի համար արդյունք կանխագուշակել»
14:39
Լուիս Ֆիգու. «Շատ դժվար է «Կլասիկո»-ի համար արդյունք կանխագուշակել»
 Պորտուգալական ֆուտբոլի լեգենդ Լուիշ Ֆիգուն, ով ժամանակին հանդես է եկել և Բարսելոնայում և Ռեալում, իր կարծիքն է ներկայացրել երկու գրանդ ակումբների առաջիկա խաղերի վերաբերյալ: Նա մտածում է, որ դժվար է որևէ կամխագուշակում ներկայացնել այդ սուպեր դերբիի վերաբերյալ:

«Շատ դժվար է «Կլասիկո»-ի համար արդյունք կանխագուշակել: Այն կարող է պայմանավորված լինել փոքրիկ մանրուքներով՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ մարզավիճակով թիմերը կմոտենան խաղին: Եթե այս  մրցաշրջանում մենք ականատես լինենք չորս «Կլասիկո»-ների, ապա դա կմտնի պատմության մեջ: Բոլոր այդ հանդիպումները կլինեն շատ հետաքրքրիր»,- մեջբերում է հանրահայտ ֆուտբոլիստի խոսքերը Marca-ն:

Հիշեցնենք, որ իսպանական գիգանտներն առնվազն երկու անգամ՝ ապրիլի 16-ին և ապրիլի 20-ին, դուրս են գալու իրար դեմ (Պրեմիեր լիգա և Իսպանիայի գավաթի եզրափակիչ): Բացի այդ, խիստ հավանական է, որ Բարսելոնան և Ռեալը հանդիպեն նաև ՉԼ-ի կիսաեզրափակիչում:

Просмотров: 255 | Добавил: Cristiano-777 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]