Մադրիդի Ռեալի բրազիլացի պաշտպան Մարսելոն երազում է, որ իր թիմի հետ հռչակվի Իսպանիայի չեմպիոն: Ֆուտբոլիստը հասկանում է, որ դժվար կլինի դա, սակայն չի դադարում հուսալ:
«Ես երբեք չեմ մոռանա Ռեալի նախկին ավագ Ռաուլին՝ Պլասա Սիբելեսում (հրապարակ Մադրիդում, ուր գնում է Ռեալը մեծ հաղթանակներից հետո): Այն ժամանակ նա իր վրա գցեց շարֆ և տոնեց ակումբի հերթական հաջողությունը: Ամեն անգամ, երբ գտնվում եմ այնտեղ, հիշում եմ այդ պահերը և երազում երկրի չեմպիոնի տիտղոսի մասին»,- մեջբերում է Մարսելոյի խոսքերը Marca-ն: