Главная » 2011»Апрель»9 » Ալոնսոն որդուն ցանկանում է դաստիարակել Լիվերպուլյան ոգով
14:43
Ալոնսոն որդուն ցանկանում է դաստիարակել Լիվերպուլյան ոգով
Մադրիդի "Ռեալի" իսպանացի 29-ամյա կիսապաշտպան Խաբի Ալոնսոն անգլիական ԶԼՄ-ներին խոստովանել է, որ իր որդուն մեծացնելու է մարսիսայդյան շնչով` չնայած ինքը, այնուամենայնիվ, Մարսիսայդը փոխեց Մադրիդի հետ:
Հիշեցնենք, որ Ալոնսոն "Լիվերպուլում" խաղացել էր 2004-2009 թթ. և այդ տարիների ընթացքում դարձել էր երկրպագուների սիրելին: Եվ ահա տեղափոխությունից 2 տարի անց իսպանացի կիսապաշտպանը հայտարարեց, որ ինքը դեռ "Լիվերպուլի" մոլիերկրպագու է և իր տղան էլ կհետևի իր օրինակին. նա կլինի "Կարմիրների" երկրպագուն: