Նշվում է, որ Ժոզե Մոուրինիոն մտադիր է հզորացնել Արքայական ակումբի կիսապաշտպանությունը: Պորտուգալացի մասնագետը կարիք ունի ստեղծագործ կիսապաշտպանի, ինչին համապատասխանում է Տաարաբտը:
Մարոկկացին իր թիմի կազմում մասնակցել է 37 հանդիպման և դարձել 15 գոլի հեղինակ:
Real-fc.do.am-ն արդեն անդրադարձել էր Տաարաբտին և ձեր ուշադրությանը ներկայացրել մի տեսանյութ, որը նվիրված էր տաղանդավոր այդ 21-ամյա երիտասարդին: Այժմ, որպես հիշեցում, կրկին ներկայացնում ենք այդ տեսանյութը, որպեսզի ավելի պատկերավոր տեսնեք, թե ում նկատմամբ է հետաքրքրություն դրսևորում Մադրիդի Ռեալը: