Главная » 2011 » Апрель » 14 » Մոուրինիո. «Կիսաեզրափակիչում ամեն ինչ կարող է պատահել»
16:40 Մոուրինիո. «Կիսաեզրափակիչում ամեն ինչ կարող է պատահել» |
Մադրիդի Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն, Տոտենհեմի նկատմամբ տոնած հաղթանակից հետո (1-0), խոսել է ՉԼ-ի կիսաեզրափակիչ փուլում, Բարսելոնայի հետ կայանալիք դիմակայության մասին:«Տեսնենք, թե ինչպես կընթանան այդ հանդիպումները: Մենք ունենք հավակնություններ, որպեսզի հաղթենք Բարսելոնային, սակայն կիսաեզրափակիչը մնում է կիսաեզրափակիչ և կարող է պատահել ամեն ինչ: Այժմ դեռ վաղ է մտածել կիսաեզրափակչի մասին, քանի որ դրանից առաջ, առաջնությունում և Իսպանիայի գավաթի շրջանակներում, երկու անգամ պետք է խաղանք Բարսելոնայի դեմ»,- ասել է Մոուրինիոն: Պորտուգալացի մասնագետն իր կարծիքն է արտահայտել նաև ՉԼ-ի կիսաեզրափակչի մյուս զույգի դիմակայության մասին և նշել, որ ֆավորիտ է համարում Մանչեսթեր Յունայթեդին: «Սպասում եմ, որ Մանչեսթեր Յունայթեդը կհաղթի Շալկեին, քանի որ նրանք ունեն ավելի ուժեղ կազմ, ինչպես նաև այդ թիմն այլ մակարդակի է: Մանչեսթեր Յունայթեդը վստահ է հանդես գալիս վճռական խաղերում»,- մեջբերում է Մոուրինիոյի խոսքերը Goal.com-ը:
|
|
Просмотров: 359 |
Добавил: Cristiano-777
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|