Главная » 2011 » Апрель » 14 » Մոուրինյո. Բեռլուսկոնին կարող է խելահեղ առաջարկ անել
16:42 Մոուրինյո. Բեռլուսկոնին կարող է խելահեղ առաջարկ անել |
Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է մադրիդիցիների կիսապաշտպան Քրիշտիանու Ռոնալդուի` Միլան տեղափոխվելու վերաբերյալ լուրերը:
Չեմ կարող ասել, որ դա անհնարին է, քանի որ ֆուտբոլում անհնարին ոչինչ չկա, - Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Sportinglife-ը, - Բեռլուսկոնին կարող է անհավանական առաջարկ անել: Բայց դա պետք է իրական խելահեղություն լինի, քանի որ մենք չենք պատրաստվում վաճառել Ռոնալդուին:
Բացի դրանից` Մոուրինյոն, ով բազմիցս նշել է, որ ուզում է վերադառնալ անգլիական Պրեմիեր լիգա, բացառել է Մանչեսթեր Սիթի վերադառնալու հավանականությունը: Ես: Մանչեսթեր Սիթի: Դա անհնարին է - հայտարարել է Մոուրինյոն:
|
|
Просмотров: 314 |
Добавил: Cristiano-777
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|