Главная » 2011 » Апрель » 14 » ՄՈՈՒՐԻՆՅՈ. «ՄԱՆՉԵՍԹԵՐ» – «ՌԵԱԼՆ» ԻԴԵԱԼԱԿԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԿԼԻՆԻ»
16:43 ՄՈՈՒՐԻՆՅՈ. «ՄԱՆՉԵՍԹԵՐ» – «ՌԵԱԼՆ» ԻԴԵԱԼԱԿԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԿԼԻՆԻ» |
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է «Տոտտենհեմի» դեմ հանդիպումը (0:1):«Տոտտենհեմն» արժանի հանդես եկավ: Նրանք չէին ցանկանում ամոթով դուրս գալ իրենց երկրպագուների առաջ: Նրանք մեզ համար շատ խնդիրներ ստեղծեցին: Կարծում եմ, ոչ-ոքին ավելի արդար արդյունք կլիներ: Ես երջանիկ եմ, որ մենք դուրս եկանք կիսաեզրափակիչ: Նախկինում պորտուգալացու գլխավորած «Չելսին» ու «Ինտերն» արդեն հանդիպել էին «Բարսելոնային» Չեմպիոնների լիգայում և երկու դեպքում էլ պորտուգալացու սաները Կատալոնիայում կարմիր քարտ են ստացել. «Ես պետք է նախապես մտածեմ, թե ինչպես իմ թիմը պետք է խաղա տասը հոգով: Ես այնտեղ եղել եմ «Չելսիի» հետ և կարմիր քարտ ստացանք: Նույնը կրկնվեց նաև «Ինտերի» հետ: Վախենում եմ, որ դա նորից կրկնվի:Մոուրինոյն նաև կիսվել է մյուս կիսաեզրափակիչ հանդիպումից իր ակնկալիքներով: «Ես ակնկալում եմ, որ եզրափակիչ դուրս կգա «Մանչեսթերը»: Այն պարզապես ավելի բարձրակարգ թիմ է: Հուսով եմ, որ «Ուեմբլիում» կհանդիպեն «Մանչեսթերն» ու «Ռեալը»: Դա իդեալական եզրափակիչ կլինի»:
|
|
Просмотров: 325 |
Добавил: Cristiano-777
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|